Վրաստանը պարտվել է Ֆիջիի մոտ և D խմբում զբաղեցրել չորրորդ տեղը. Ճապոնիա 2019
Վրաստանը պարտվել է Ֆիջիի մոտ և D խմբում զբաղեցրել չորրորդ տեղը. Ճապոնիա 2019

Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի գավաթի շրջանակներում իր հերթական հանդիպումն է անց կացրել Վրաստանի հավաքականը: Մեր մրցակիցը այս անգամ Ֆիջիի հավաքականն էր: Օսակա քաղաքի մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվել է 10-45 հաշվով, հոգուտ Ֆիջիի:

Առաջին խաղակեսը անց է կացվել փոքր ինչ հավասար պայմաններում ա. ավարտվել 3-7 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում Ֆիջիի հավաքականի առավելությունը դարձել է զգալի:

Այս պարտությունից հետո Վրաստանի հավաքականը ունի 5 միավոր և D խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ Ֆիջին 7 միավորով երրորդ տեղում է:

Վերջին հանդիպումները Վրաստանը և Ֆիջին անց են կացնելու մրցաշարի ֆավորիտների հետ: Վրաստանի հավաքականը մրցելու է Ավստրալիայի, իսկ Ֆիջին ՈՒելսի հետ: