Վրաստանը, որպես հետաքրքիր ներդրումային երկիր, մեկ անգամ ևս կներկայացվի առաջատար հրապարակումներից մեկում. Միխեիլ Խիդուրելի
Վրաստան. Ներդրումային վայր, որը փնտրում եք,- այս վեռնագրով հոդված է հրապարակում բրիտանական FDI Alliance ամսագիրը, որը վերաբերում է Վրաստանի ներդրումային միջավայրին և ներդրումային հնարավորություններին:
Վրաստանը, որպես հետաքրքիր ներդրումային երկիր, մեկ անգամ ևս կներկայացվի առաջատար հրապարակումներից մեկում,- հայտարարել է «Արտադրել Վրաստանում» գործակալության տնօրեն, Միխեիլ Խիդուրելին:
Հոդվածն անդրադառնում է Վրաստանում արտադրական ներուժին և այն առավելություններին, որոնք Վրաստանն առաջարկում է միջազգային ընկերություններին: FDI Alliance պարպերականը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով և հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային ձևով: Յուրաքանչյուր հրատարակություն ունի ավելի քան 200 000 ընթերցող, որոնց մեծ մասը միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ավագ մենեջերներ և տեղանքի խորհրդատուներ են: