Վրաստանը մոտ է ՆԱՏՕ-ին անդամագրվելու հեռանկարներին. Ռումինիայի արտաքին գործերի նախարար
Վրաստանի իշխանությունները իրականացրել են հիմնարար բարեփոխումներ, որով Վրաստանը կարևորապես մերձեցել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու հեռանկարներին,- այս մասին Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեսկանուն հայտարարել է, իր գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով նա բարձր է գնահատում Վրաստանում ընթացող գործընթացները: Նախարարը կոչ է արել Վրաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումների ուղին:
Թեոդոր Մելեսկանուն ուշադրությունը բևեռել է նաև ՆԱՏՕ-ի անվամբ ընթացող օպերացիաներին Վրաստանի ակտիվ մասնակցության վրա և նշել, որ իր ներգրավվածությամբ և աջակցությամբ Վրաստանը արդեն դառնում է ՆԱՏՕ-ի անդամ:
Դրա հետ մեկտեղ նախարարը զրուցել է Սև ծովի անվտանգության մասին: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ամփոփիչ փաստաթղթում – հռչակագրում, որը ծրագրվում է ընդունել վաղը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Սև ծովի տարածաշրջանում համագործակցության զարգացման և անվտանգության ուժեղացման հարցերի վրա:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Վաշինգտոնում: ՆԱՏՕ-ի հարցերի կապակցությամբ միջոցառումներին զուգահեռ, Դավիթ Զալկալիանին հանդիպումներ է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ-ի օրենսդրական և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: