Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Իվանե Չխաիձեն հայտարարում է, որ Վրաստանը Լիտվայից կստանա «Աստրազենեկայի» դեղաչափեր:
Այս մասին Չխաիձեն հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի «Օրվա թեմա» հաղորդման ժամանակ:
Հաղորդավարի հարցին. «Արդյոք ունե՞ք տեղեկություն, թե որ պատվաստանյութն է մեզ նվիրում Լիտվան», Իվանե Չխաիձեն հայտարարել է, որ այս պատվաստանյութը «Աստրազենեկան» է:
«Այդ պատվաստանյութը կլինի «Աստրազենեկան», – ասել է Իվանե Չխաիձեն:
Լիտվան Վրաստանի համար հատկացրել է պատվաստանյութի 15 000 դեղաչափ: