Վրաստանը կլինի առաջինը այն 18 երկրների միջև, որը մոտ ապագայում կստանա «Փայզերի» պատվաստանյութը. Գիորգի Գախարիա
Մենք շատ ենք աշխատել և ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին, անձամբ նրան, քանի որ վերջին ամսվա ընթացքում մենք շատ սերտ շփում ենք ունեցել և արդյունքում կարող եմ ասել, որ Վրաստանը կլինի առաջիկայում «Փայզեր» պատվաստանյութ ստացող առաջին 18 երկրների ցուցակում,- այս մասին պատվաստմանը վերաբերող լրագրողի հարցին պատասխանելիս, հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պատվաստումների ազգային ծրագրի համաձայն, առաջին հերթին պատվաստվելու են բժշկական ոլորտի աշխատողները:
«Բոլորս լավ հասկանում ենք և տեսնում, թե ինչ է այսօր աշխարհում կատարվում պատվաստանյութերի կապակցությամբ: Հարուստ, համակարգային պետությունները գնալով ավելի խիստ սահմանափակումներ են ընդունում, քանի որ տեսնում են, որ չեն կարող իրականացնել պատվաստումների ծրագիրը, որը նախապես կարծում էին, որ կիրականացնեն: Սա օբյեկտիվ իրողություն է: «Մեր դեպքում, շատ քրտնաջան աշխատել ենք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին: Վերջին ամսվա ընթացքում մենք շատ սերտ շփում ենք ունեցել, և արդյունքում կարող եմ ասել, որ Վրաստանը կլինի առաջիկայում «Փայզեր» պատվաստանյութ ստացող առաջին 18 երկրների ցուցակում: Մենք «Փայզերի» պատվաստանյութը կստանանք առաջին փուլում միայն այն պատճառով, որ, համաձայն մեր պատվաստումների ազգային ծրագրի, մենք նախ պատվաստելու ենք բժշկական ոլորտի աշխատողներին, ինչը չափազանց կարևոր է: Իհարկ է, մենք շարունակում ենք աշխատել և փետրվարի վերջին, մարտի սկզբին երկրում կունենանք լրացուցիչ պատվաստանյութեր: », – ասել է Գախարիան:
Ցանկանում եմ բոլորին ասել և հավաստիացնել, որ մեր հիմնական նպատակն է Վրաստանում լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված և թույլատրված պատվաստանյութերը, որը ռիսկ չի առաջացնի մեր քաղաքացիների համար: Հետևաբար, մի կողմից, մենք զգույշ ենք, բայց մյուս կողմից, մենք հասանք այն բանին, որ Վրաստանը առաջիններից մեկը կստանա «Փայզերի» պատվաստանյութը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ըստ պատվաստումների ազգային ծրագրի, առաջինը կպատվաստվեն բժիշկները»,- հայտարարել է Գախարիան: