Աշխարհահռչակ ինֆլուենսերներն ու բլոգերները Վրաստանում են: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը մամուլի պրես-տուր է անցկացնում միջազգային բլոգերների և ինֆլուենսերների համար՝ USAID-ի Տնտեսական անվտանգության ծրագրի աջակցությամբ:
Հունիսի 4-ի դրությամբ, «Թվային օրեր Վրաստանում» նախագծի շրջանակներում ամերիկյան «Steller» պլատֆորմի միջոցով, «Facebook»-ի, «Instagram»-ի, «Youtube»-ի և այլ սոցիալական ցանցերի 18 հայտնի բլոգերներ և ինֆլուենսերներ կայցելեն Վրաստանի տարբեր անկյուններ, ինչպես անհատապես, այնպես էլ որպես խումբ:
Պրես-տուրի մասնակիցները կայցելեն Թբիլիսի, Գուդաուրի, Ստեփանծմինդա, Թրուսոյի կիրճ, Քութաիսի, Պրոմեթևսի քարանձավ, Բաթումի, Մեստիա և այլ զբոսաշրջային վայրեր և կխթանեն Վրաստանի արկածային, էկո, մշակութային տուրիզմի ուղղությունները և արտադրանքը սոցիալական ցանցերում:
Սոցիալական ցանցերում բլոգերների և ինֆլուենսերների հետևորդների թիվը անցնում է մի քանի միլիոնը:
Ըստ Զբոսաշրջության վարչության, նախագիծը կօգնի զբոսաշրջիկներ ներգրավել Վրաստան և կբարձրացնի երկրի զբոսաշրջության իրազեկությունը ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայում և Պարսից ծոցում: