Վրաստանը հյուրընկալելու է ազատ ոճի դահուկավազքի և սնոուբորդի 2023 թվականի աշխարհի առաջնությունը
Վրաստանը հյուրընկալելու է ազատ ոճի դահուկավազքի և սնոուբորդի 2023 թվականի աշխարհի առաջնությունը

Վրաստանը դարձել է ազատ ոճի դահուկավազքի և սնոուբորդի 2023 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը: Այս մասին տեղեկություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ֆեյսբուքի» սեփական էջում:

Առաջնությունը հյուրընկալելու են Գուդաուրին և Բակուրիանին:

Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկութամբ, նշված հարցի կապակցությամբ որոշումը Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան կայացրել է Հունաստանում անցկացված կոնգրեսին:

Վրաստանի նպատակը 2023 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալման մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախորդ տարվա փետրվարի ներկայացրել էր Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջան Ֆրանկո Կասպերսին՝ անցկացված հանդիպմանը:

Գիորգի Կվիրիկաշվիլին Ջան Ֆրանկո Կասպերին փոխանցել է մանրամասն տեղեկություն լեռնային հանգստավայրերի և ձմեռային սպորտաձևերի զարգացման ուղղությամբ Վրաստանի կառավարության կողմից արված քայլերի, այդ թվում, իրականացված և ընթացիկ լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերի և ներդրումների մասին: