Վրաստանը համաշխարհային բանկի վարկանիշում գրանցել է առաջընթաց՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարության արդյունավետության և կարգավորման որակի ուղղությամբ. Թեա Ծուլուկիանի
Վրաստանը համաշխարհային բանկի վարկանիշում գրանցել է առաջընթաց՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարության արդյունավետության և կարգավորման որակի ուղղությամբ,- այս մասին լրագրողներին ասել է արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանին:
Արդարադատության նախարարության լրատվությամբ, «համաշխարհային կառավարման ինդիկատորներ» հետազոտությունը, աշխարհի 214 և համաշխարհային բանկի 186 անդամ պետություններին գնահատում է վեց հիմնական ուղղությամբ, որտեղ Վրաստանի ինդիկատորը գրանցել է պատմական արդյունք:
«Վրաստանը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից 100 տոկոսանոց սանդղակից ստացել է 76,4 տոկոսը, Եվրոպայի լավագույն սքանյակում դիրքն բարելավել է մեկ տեղով և զբաղեցրել 18-րդ տեղը: Այս վարկանիշը Վրաստանի համար պատմական է: Վրաստանը վարկանիշում առաջ է անցնում եվրամիության անդամ 14 պետություններից, դրանք են ՝ Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը, Մալթան, Չեխիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Խորվաթիան, Հունգարիան, Ռումինիան, Կիպրոսը, Հունաստանը և Բուլղարիան: Վրաստանը կոռուպցիայի վերահսկման տեսանկյունից տարածաշրջանում լիդերն է, իսկ հետխորհրդային տարածքում զիջում է միայն Էստոնիային:
Վրաստանը պատմական արդյունք է գրանցել նաև կառավարության արդյունավետության տեսանկյունից, որտեղ գնահատվում է պետական ծառայությունների արդյունավետությունը, հանրային ծառայության որակը և քաղաքական անկախությունը: Այս ինդիկատորում Վրաստանը 100 տոկոսանոց սանդղակից ստացել է 74.04% և գրանցել ավելի լավ արդյունք, քան Եվրամիության անդամ վեց պետություններ, դրանք են ՝ Հունգարիան, Իտալիան, Խորվաթիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան:
ևս մեկ լավագույն արդյունք Վրաստանը գրանցել է «կարգավորման որակի» ցուցիշով, որտեղ գնահատվում է պետության կողմից մասնավոր սեկտորի զարգացման համար իրականացրած բարեփոխումների արդյունավետությունը: 100 տոկոսանոց սանդղակից Վրաստանը ստացել է 83,17 տոկոս», – նշել են Արդարադատության նախարարությունում: