Վրաստանը հաղորդակցություն ունի եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի նրանք ադեկվատ արձագանքեն այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիա ցուցակին. Դավիթ Զալկալիանի
Արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, հենց պատրաստ կլինի այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիա ցուցակը, կառավարությունը կներկայացնի այն:
Երեք կոմիտեների միավորված նիստին, ընդիմադիր պատգամավոր Գիորգի Կանդելակին հետաքրքրվել է, աշխատում է թե ոչ վրացական կողմը Եվրամիության հետ, Տատունաշվիլի-Օթխոզորիա ցուցակի հարցով:
Զալկալիանիի խոսքերով, Վրաստանը հաղորդակցություն ունի եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի նրանք արձագանքեն նշված ցուցակին:
Կառավարությունը այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիա ցուցակը պետք է ներկայացներ հունիսի 15-ին, սակայն կառավարական փոփոխությունների պատճառով հաստատումը հետաձգվեց:
Վրաստանի խորհրդարանում այսօր լսում են կառավարության անդամների թեկնածուներին:
Նախարարների թեկնածուների լսումների ժամանակացույցը հաստատվել է երեկ, խորհրդարանի բյուրոի նիստին:
Հունիսի 20-ին Քութաիսիում տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ խորհրդարանը քննարկելու է կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Խորհրդարանը նախագահին արդեն ուղարկել է արտահերթ նիստի անցկացման մասին պահանջը:
Վրաստանի խորհրդարանին, վստահություն ստանալու համար կառավարության կազմը պաշտոնապես ներկայացվել է երեկ:
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, կառավարության կազմը փոխվելու է կառուցվածքային փոփոխություններից հետո: Նրա խոսքերով, կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում, նախարարությունների քանակը 14-ից դառնալու է 11: Բացի այդ, վարչապետի թեկնածուի հայտարարությամբ, փոփոխությունները վերաբերելու են 6 նախարարությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan