Վրաստանը գործանակում աշխատում է բոլոր պատվաստանյութերի ներմուծման վրա, սակայն ամենաիրականը՝ «Աստրազենեկայի» և չինական պատվաստանյութերից մեկի մասին է. Թենգիզ Ցերցվաձե
Թվում է, որ ամենաիրատեսականը «Աստրազենեկայի» և չինական պատվաստանյութերից մեկի ներկրումն է,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
«Երկիրն աշխատում է գործնականում բոլոր պատվաստանյութերը ներմուծելու ուղղությամբ: Ներառյալ «Փայզերը», «Մոդերնան», «Օքսվորդի» և չինական պատվաստանյութերը և այլն: Աշխատանքներն ու բանակցությունները գնում են բոլոր ուղղություններով, բայց երկու պատվաստանյութերի ներկրումն ամենաիրատեսականն է թվում: Դրանք են ՝ «Աստրազենեկայի» պատվաստանյութը և երկրորդը չինական պատվաստանյութերից մեկը: Հիմնական հարցն այն է, որ բարձրորակ պատվաստանյութ լինի ու շուտ սկսվի ներարկումը: Քանի որ, ըստ պաշտոնական ալիքների, Վրաստանը ստիպված կլինի շատ սպասել կովաքս հարթակին, և մենք չենք ցանկանում այդքան սպասել: Այս արտադրող երկրների հետ ընթանում են ուղղակի բանակցություններ», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, Վրաստանին այս հարցում շատ են օգնում առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը և կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրենը:
«Ներգրավված են նաև այն երկրների դեսպանները, որոնց երկրները արտադրում են պատվաստանյութը: Ամենայն հավանականությամբ, կներդրվեն այս երկու պատվաստանյութերը ՝ «Աստրազենեկան» և չինական պատվաստանյութերից մեկը: Երկուսն էլ շատ լավն են: Դրանք լուրջ առավելություն ունեն «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի նկատմամբ, որ հատուկ պահեստավորման կարիք չունեն: Այս պատվաստանյութերը սովորաբար պահվում են սենյակային ջերմաստիճանում, ուստի դրանք շատ ավելի հեշտ է տեղափոխվել, քան այդ երկու պատվաստանյութերը: Նրանք ցույց տվեցին հուսալիության և պաշտպանության նույն տոկոսը, մինչև 95 տոկոս: Եթե այս երկու պատվաստանյութերից որևէ մեկը մտնի, ես անձամբ ողջունում եմ դա», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: