Վրաստանը ընկալում ենք որպես մեր ապագա ծրագրերի կարևոր մաս և հուսով ենք, որ Վրաստանը նույնպես ասելիք կունենա ԱՄՆ-ի մասին. Ադամ Քիզինգեր
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն, երկկողմ հանդիպումներ է անց կացնում՝ ԱՄՆ-ի սենատում և ներկայացուցիչների պալատում:
Կոնգրեսական Ադամ Քիզինգերի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ժողովրդավարության և անվտանգության հարցերը:
Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության հետագա խորացման վրա:
«Մենք ավելի շատ կապ ունենք կառավարության հետ, քան ցանկացած այլ կողմի: Մենք տեսնում ենք որոշակի հարցեր, քննարկում ենք դրանք, սակայն մեր դիրքորոշումը, որոնք վերաբերում են նշված հարցերին, չպետք է ընկալվեն որպես բարկություն կամ վրդովմունք նշանակող ուղերձ, այլ պետք է ընկալվեն որպես ընկերների միջև առողջ փոխհամագործակցության արտահայտության ժեստ: Մենք Վրաստանը համարում ենք մեր ապագա ծրագրերի շատ կարևոր մաս, և հուսով եմ, որ Վրաստանը նույնը կասի Միացյալ Նահանգների վերաբերյալ», – ասել է կոնգրեսական Ադամ Քիզինգերը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները շատ հետաքրքրված է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով:
Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում գրանցած առաջընթացը: Կարևորվել է Միացյալ Նահանգների դերը եվրաատլանտյան նպատակների իրականացման գործում:
Լրատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: