Վրաստանը դարձել է Էներգո-օմբուդսմենի եվրոպական միության անդամ
Վրաստանը դարձել է Էներգո-օմբուդսմենի եվրոպական միության անդամ

Վրաստանը դարձել է Էներգո-օմբուդսմենի եվրոպական միության անդամ: Որոշումը կայացրել են Փարիզում անցկացված հանդիպմանը, որին ներկա է գտնվել Էներգո-օմբուդսմեն Սալոմե Վարդիաշվիլին:

Կազմակերպությունում Վարդիաշվիլու գործընկերները միաձայն աջակցել են Վրաստանի անդամակցության հարցին: Կազմակերպության հաջորդ հանդիպումը կայանալու է 2018 թվականի մարտին, Թբիլիսիում:

Էներգո-օմբուդսմենների ցանցում Վրաստանի անդամակցության թեմայով Սալոմե Վարդիաշվիլին վաղը կանցկացնի ճեպազրույց: