Վրաստանը չի ընտելանա տարածքների բռնագրավմանը, առևանգումներին և սողացող գոտիներին, որոնք բռնության  քաղաքականության մասն են. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանը չի ընտելանա տարածքների բռնագրավմանը, առևանգումներին և սողացող գոտիներին, որոնք բռնության քաղաքականության մասն են. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը չի ընտելանում և չի ընտելանա տարածքների բռնագրավմանը, առևանգումներին և սողացող գոտիներին, որոնք բռնության և շանտաժի քաղաքականության մասն են,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսքով ելույթ ունենալիս:

«Այն բանին էլ չենք ընտելանում, որ բանակցությունների ձևաչափն այսօր ընթանում է միայն տեխնիկական մակարդակով: Մեր գործընկերների հետ զրուցել ենք քաղաքական բարձր ձևաչափի նորացման անհրաժեշտության մասին: Նրանք պետք է հասկացնեն Ռուսաստանին, որ 21-րդ դարում զրոյական գումարի խաղը ոչ ոքի շահերում չէ և ագրեսիվ քաղաքականությունն անցյալի մնացորդների ճանապարհն է»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրբաիշվիլին խորհրդարանում հանդես է գալիս զեկույցով: Ելույթին ներկա են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամները, հոգևորական անձինք և դիվանագիտական կորպուսի ներակայացուցիչներ: