Վրաստանը բռնագրավված Ղրիմի մասին ՄԱԿ-ի բանաձևի համահովանավորն է. Կախա Իմնաձե

16:05, 16.11.2018

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի երրորդ կոմիտեն հաստատել է Ղրիմում մարդու իրավունքների վիճակի մասին բանաձև, որի համահովանավորն է Վրաստանը: Այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Կախա Իմնաձեն:

Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների վիճակի մասին նորացված բանաձևին աջակցել է 67 երկիր, այդ թվում՝ Վրաստանը: 26 երկիրը քվեարկել է փաստաթղթի դեմ, 82-ը եղել է ձեռնպահ:

 

https://twitter.com/kahaimnadze/status/1063212556800720896?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1063212556800720896&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fkakha-imnadze-saqartvelo-aneqsirebuli-yirimis-shesakheb-gaero-s-rezoluciis-tanasponsoria%2F

Նմանատիպ