Վրաստանը ազատ և իրավական ընտրական համակարգի զարգացման տեսանկյունից արել է շատ լուրջ քայլեր. Էլիզաբեթ Ռուդ
Վրաստանը ազատ և իրավական ընտրական համակարգի զարգացման տեսանկյունից արել է շատ լուրջ քայլեր,-այս մասին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կտարող Էլիզաբեթ Ռուդը հայտարարել է, ռազմավարական հաղորդակցությունների համաժողովին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես աջակցել են ազատ և անկախ ընտրական համակարգի զարգացմանը և հատկանշական է, որ Վրաստանը այդ տեսանկյունից արել է լուրջ քայլեր:
Մենք հետևելու ենք ընտրական գործընթացին և ընտրություններին այլ միջազգային դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Բացի այդ, դեսպանությունը ունենալու է դիտորդական առաքելություն և հույս ունենք, որ դա կլինի ևս մեկ ազատ ընտրություններ»,-հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականություններ կատարողը: