Վրաստանը առաջընթաց է գրանցել դրամաշորթության դեմ պայքարում, ժամանակակից պետական ինստիտուտների զարգացման և անվտանգության ամրապնդման գործում. Մայք Պոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, Վրաստան կատարած այցի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին գրել է «Թվիթերի» էջում:
Նրա խոսքով, տեղի է ունեցել անկեղծ զրույց, դատական համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ:
«Հաճելի էր անկեղծ զրույցը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, դատական համակարգի բարեփոխման ու ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ: Վրաստանը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, ժամանակակից պետական ինստիտուտների զարգացման և անվտանգության ամրապնդման գործում: ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումները կախված են կայուն, անկախ դատական համակարգից: Դեռ շատ բան կա անելու: Մենք շարունակում ենք աջակցել»,- գրել է Պոմպեոն: