Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը քննարկել են «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնումը:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում քառակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի երկաթուղու նախագահ Ռովշան Ռուստամովի, Թուրքմենստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Մամետ Ակմամեդովի, Ուզբեկստանի երկաթուղու խորհրդի նախագահ Զուֆար Նարզուլաևի և «Վրացական երկաթուղու» գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեի միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկաթուղային ոլորտում և տարածաշրջանի գլխավոր տարանցիկ երթուղիներից մեկի՝ «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել «Միջին միջանցքի» մրցունակության բարձրացման և այս երթուղով բեռնափոխադրումների ծավալների ավելացման հարցերի շուրջ: Նշվել է գործառնությունների թվայնացման կարևորությունը բեռների առավել արդյունավետ փոխադրման համար:
Քառակողմ հանդիպումից հետո ստորագրվել է արձանագրություն, որն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բեռնափոխադրումների թվայնացումն ու զարգացումը «Միջին միջանցքի» երկայնքով, ինչպես նաև միջանցքի ախտորոշումը: