Վրաստան-Թուրքիա  ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություններ են կատարվել
Վրաստան-Թուրքիա ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություններ են կատարվել

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը ստորագրել են Վրաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի փոփոխությունները։ Ստորագրումը տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Եվրամիության միջև անկյունագծային կումուլացիային նվիրված ֆորումում։

Ըստ էկոնոմիկայի նախարարության, փոփոխությունները վերաբերելու են գյուղմթերքի սակագների ազատականացմանը և ազատ առևտրի համաձայնագրին ծառայությունների ոլորտի ավելացմանը։ Մասնավորապես, Վրաստանը քվոտայի շրջանակներում արտոնություններ կստանա այն ապրանքատեսակների համար, որոնք արտոնությունների չեն ենթարկվել Վրաստանից Թուրքիա արտադրանք արտահանելիս։ Այսօր ստորագրված որոշման հաստատումից հետո, քվոտայի շրջանակներում Վրաստանից Թուրքիա արտահանելիս թույլատրվել է մուտք գործել այնպիսի ապրանքային դիրքեր, ինչպիսիք են՝ կենդանի անասուն, տավարի միս, կանաչ թեյ, չրեր, կիվի, կիտրոն, պահածոյացված լոլիկ և սնունդ: Այստեղ նշենք, որ նույն որոշման համաձայն՝ թուրքական կողմի քվոտաները բարձրացվել են նաև հետևյալ ապրանքատեսակների համար՝ մեղր, խնձոր և գինի։

Վրաստան-Թուրքիա ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2008 թվականի նոյեմբերի 1-ից, և այդ ժամանակահատվածի համար ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման ձևաչափի պատճառով այն տարածվել է միայն ապրանքների առևտրի վրա։ 2016 թվականից թուրքական կողմի հետ շարունակվում է աշխատանքը ազատ առևտրի համաձայնագրի սակագնային բաժնում փոփոխություններ կատարելու և պայմանագրին ծառայությունների ոլորտը ավելացնելու հարցերով։

Ինչպես նշել են էկոնոմիկայի նախարարությունից, այսօր ստորագրված համաձայնագրերը ևս մեկ հաջող քայլ են Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման գործում, դրանք նաև թույլ են տալիս Վրաստանին երկկողմանի զարգացնել ծառայությունների ոլորտը և օգտվի Վրաստան-Թուրքիա ազատ առևտրի համաձայնագիր սակագների զատականացման հետ կապված անհավասարակշռության նվազեցումից։