Վրաստան-Ռուսաստան հանդիպումը ֆուտզալում տեղի կունենա առանց հանդիսատեսի. Հանդիպումը կներկայացնի Վրաստանի առաջին ալիքը
Վրաստան-Ռուսաստան հանդիպումը ֆուտզալում տեղի կունենա առանց հանդիսատեսի. Հանդիպումը կներկայացնի Վրաստանի առաջին ալիքը

Վրաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, փետրվարի 2-ին, Թբիլիսիի նոր Օլիմպիական պալատում կհյուրընկալի Ռուսաստանին: Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Դավիթ Մուջիրին այս հանդիպման մասին խոսել է Վրաստանի առաջին ալիքի «Թայմաուտ» հաղորդման ժամանակ:

«Վրաստանի ֆուտզալի հավաքականը փետրվարի 2-ին, Թբիլիսիի նոր Օլիմպիական պալատում կհյուրընկալի Ռուսաստանին: Սա տարվա առաջին պաշտոնական հանդիպումն է: Առաջին հանդիպումն Ֆրանսիայի դեմ ավարտեցինք 4:4 հաշվով, ինչը բավականին լավ արդյունք է այս բարդ խմբում: Երկրորդ տեղում անցած թիմը փաստորեն դուրս կգա Եվրոպայի առաջնություն: Ցավոք, այս հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի»,- հայտարարել է Դավիթ Մուջիրին:

Փետրվարի 2-ին, Վրաստանի և Ռուսաստանի ֆուտզալի հավաքականների հանդիպման ուղիղ հեռարձակումը Վրաստանի առաջին ալիքը կսկսի ժամը 18:00-ից: