Վրաստան-Հայաստան հանդիպման տոմսերը կվաճառվեն փետրվարի 27-ից #1TVSPORT

11:57, 26.02.2025

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականը կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ: Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին Երեւանում։ Իսկ մարտի 23-ին Վրաստանի ազգային հավաքականը իր մրցակցին կհյուրընկալի «Դինամո Արենայում»:

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տոմսերի արժեքը կկազմի 20, 40, 70 և 100 լարի, իսկ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս։ Անվտանգության միջոցառումներից ելնելով վրացի երկրպագուներին թույլ չեն տա այցելել հյուրերի երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։

Մարտի 20-ին Երեւանում կայանալիք հանդիպման տոմսերը վրացի երկրպագուների համար կվաճառվեն փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին։ Հանդիպումը կկայանա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, որը տեղավորում է 14000 հանդիսական։ Տոմսի արժեքը 10 լարի է, և յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը երկու տոմս։

Երկու հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց և վաճառվելու են TKT.GE-ի կողմից:

Նմանատիպ