Վրաստան է այցելելու Գվատեմալայի արտաքին գործերի նախարարը
Վրաստան է այցելելու Գվատեմալայի արտաքին գործերի նախարարը

Այսօր առաջին գործնական այցով Վրաստան է ժամանելու Գվատեմալայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սանդրա Խովել Պլանկոն:

Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունենալու Վրաստանի օրենսդրական և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Գվատեմալայի արտաքին գործերի նախարարին արտաքին գերատեսչությունում ընդունելու է վրաց գործընկեր Դավիթ Զալկալիանին:

Գվատեմալայի առաջին դիվանագետը հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի և Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Սոփո Քացարավայի, ինչպես նաև՝ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ:

Այցի շրջանակներում Գվատեմալայի արտաքին գործերի նախարարը հարգելու է Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հիշատակը: