Վրաստան- Դանիա արտգործնախարարների հեռախոսազրույցը
Վրաստան- Դանիա արտգործնախարարների հեռախոսազրույցը

Հեռախոսակապ է կայացել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և Դանիայի արտգործնախարար Եպե Կոֆադի միջև: Բանակցությունները հիմնականում վերաբերում էին Եվրամիության- Արևելյան գործընկերության իրականացվող և իրականալիք  համագործակցություններին:

Նախարարները անդրադարձել են հունիսի 11-ին ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հեռուստատեսային համաժողովը: Կողմերը ընդգծել են  գործընկերության հավակնոտ նպատակների զարգացման գործում Արևելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը և սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Արտգործնախարարները  նաև կարծիքներ են փոխանակել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների կողմից հունիսի 18-ին պլանավորված վիդեոնֆերանսի օրակարգի վերաբերյալ: Այս համատեքստում Դավիթ Զալկալիանը իր գործընկերոջն է  ներկայացրել  Արևելյան գործընկերության հետ կապված վրացական կողմի առաջնահերթությունները:

Նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի օկուպացված շտարածքներում տիրող իրավիճակի մասին և նշել, որ համաճարակի պայմաններում օկուպացիոն ուժերը շարունակում են իրականացնել  ապօրինի գործողություններ :

Դանիայի Արտաքին գործերի նախարարը իր գործընկերոջը շնորհավորել է  Կովիդ 19-ի հաջողակ հաղթահարման  կապակցությամբ:

Շեշտվել է  Վրաստան-Դանիայ փոխհարաբերությունների դրական  դինամիկան: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն  է հայտնել  Եփե Քոֆադին ՝ Դանիայի ներդրումային հիմնադրամի կողմից ցուցաբերած նշանակալի աջակցության համար: Կողմերը անդրադարձել են նաև  երկրների ճանապարհային սահմանափակումների վերացման փուլում անվտանգ զբոսաշրջության ոլորտում ակտիվ համագործակցության շարունակությանը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: