Հեռախոսակապ է կայացել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և Դանիայի արտգործնախարար Եպե Կոֆադի միջև: Բանակցությունները հիմնականում վերաբերում էին Եվրամիության- Արևելյան գործընկերության իրականացվող և իրականալիք համագործակցություններին:
Նախարարները անդրադարձել են հունիսի 11-ին ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հեռուստատեսային համաժողովը: Կողմերը ընդգծել են գործընկերության հավակնոտ նպատակների զարգացման գործում Արևելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը և սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Արտգործնախարարները նաև կարծիքներ են փոխանակել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների կողմից հունիսի 18-ին պլանավորված վիդեոնֆերանսի օրակարգի վերաբերյալ: Այս համատեքստում Դավիթ Զալկալիանը իր գործընկերոջն է ներկայացրել Արևելյան գործընկերության հետ կապված վրացական կողմի առաջնահերթությունները:
Նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի օկուպացված շտարածքներում տիրող իրավիճակի մասին և նշել, որ համաճարակի պայմաններում օկուպացիոն ուժերը շարունակում են իրականացնել ապօրինի գործողություններ :
Դանիայի Արտաքին գործերի նախարարը իր գործընկերոջը շնորհավորել է Կովիդ 19-ի հաջողակ հաղթահարման կապակցությամբ:
Շեշտվել է Վրաստան-Դանիայ փոխհարաբերությունների դրական դինամիկան: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել Եփե Քոֆադին ՝ Դանիայի ներդրումային հիմնադրամի կողմից ցուցաբերած նշանակալի աջակցության համար: Կողմերը անդրադարձել են նաև երկրների ճանապարհային սահմանափակումների վերացման փուլում անվտանգ զբոսաշրջության ոլորտում ակտիվ համագործակցության շարունակությանը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: