Վրաստանում արտակարգ դրություն հայտարատելուց հետո անցկացվելիք միջոցառումները սահմանված են օրենսդրության մակարդակով:
Գործընթացները և կառավարության իրավասությունները գրված են «Արտակարգ դրության մասին» օրենքում:
Օրենքը հաշվի առնելով, արտակարգ դրության ժամանակ, կոնկրետ հանգամանքներին համապատասխան, Վրաստանի գործադիր իշխանության գերագույն մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, օրենսդրության պահանջների պաշտպանությամբ կարող են իրականացնել հետևյալ միջոցառումները.
- Ուժեղացնել հասարակական կարգի և այն օբյեկտների պաշտպանությունը, որոնք ապահովում են բնակչության գործունեությունը և տնտեսության գործունեությունը
- Ժամանակավոր դուրս բերել քաղաքացիներին բնակության համար վտանգավոր շրջաններից և պարտադիր տրամադրել ստացիոնար կամ ժամանակավոր կացարաններ
- Արտակարգ դրության գործարկման վայրերում գործարկել քաղաքացիների մուտքի և ելքի առանձնահատուկ միջոցներ
- Անհրաժեշտության դեպքում սահմանափակել քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, արգելել իրենց բնակելի կամ այլ գտնվելու վայրը լքելը առանց համապատասխան թույլտվության
- Ժամանակավորապես առգրավել քաղաքացիների սառը զենքը, փամփուշտները, իսկ ձեռնարկություններից, հաստատություններից և կազմակերպություններից՝ ռազմական տեխնիկան, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերը
- Արտակարդ դրության գործարկման տարածքում արգելել հավաքների, ցույցերի, փողոցի երթերի, սպորտային և մասսայական միջոցառումների անցկացումը
- Փոփոխություններ մտցնել պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների ապրանքի արտադրության և մատակարարման ծրագրերում
- Արտակարգ դրության հետ կապված ըստ անհրաժեշտության ժամանակավորապես, արտակարգ դրության ընթացքում, պաշտոնից ազատել ռազմավարական և բնակչության համար կենսական նշանակություն ունեցող պետական ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարներին և նշանակել նրանց փոխարինողների
- Ըստ օրենադրության, կիրառել պետական ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների ռեսուրսները՝ արտակարգ իրավիճակի հետևանքներից խուսափելու համար, նույն նպատակով օգտվել այլ իրավաբանական, ինչպես նաև՝ ֆիզիկական անձին պատկանող գույքից և նյութական միջոցներից, միայն համապատասխան փոխհատուցմամբ, որը կտրվի արտակարգ դրությունն ավարտվելուց հետո
- Արգելել գործադուլները
- Աշխատունակ քաղաքացիներին ներգրավել ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների աշխատանքին, աշխատանքի միջին վարձատրությամբ
- Սահմանափակել կամ արգելել զենքի, քիմիական և թունավոր նյութերի, ինչպես նաև սպիրտային խմիչքների և սպիրտ պարունակող նյութերի վաճառքը
- Գործարկել կարանտին և իրականացնել պարտադիր սանիտարական և հակահամաճարակային միջոցառումներ
- Ըստ օրենսդրության, վերահսկել զանգվածային լրատվամիջոցները
- Գործարկել հաղորդակցության միջոցներից օգտվելու առանձնահատուկ կանոններ
- Սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը և ստուգել նրանց
- Հայտարարել պարետային ժամ
- Թույլ չտալ Վրաստանի օրենսդրությամբ հաշվի չառնված քաղաքացիների զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը
- Ստուգել քաղաքացիների փաստաթղթերը զանգվածային հավաքույթների վայրերում, իսկ համապատասխան հիմք ունենալու դեպքում, ստուգել քաղաքացիներին, նրանց իրերը և տրանսպորտային միջոցները
- Բացի այդ, օրենքով կոնկրետացվում է, որ պարետային ժամի ժամանակ քաղաքացիներին արգելվում է առանց պաշտոնական անցաթղթերի և ինքնությունը հաստատող փաստաթղթի գտնվել փողոցում, դուրս գալ բնակարանից: Այս անձանց ոստիկանությունը կձերբակալի, մինչ պարետային ժամի ավարտը:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: