Վրացի հայտնի պատմաբան - Մարիկա Լորթքիփանիձե (ՎԻԴԵՈ)

«Առաջին հերթին, մարդ իր երկրի պատմությունը պետք է գիտենա, որպեսզի հետո կարողանա հասկանալ ուրիշինը, – ասում էր Մարիկա Լորթքիփանիձեն վերջին իր հարցազրույցներից մեկում։ Հանրահայտ պատմաբան, պրոֆեսոր և ակադեմիկոս՝ Մարիկա Լորթքիփանիձեն 70 տարիներ շարունակ աշխատել է Թբիլիսիի պետական համալսարանում և այս ժամանակահատվածում բազում սերունդներ դաստիարակել։ Դասախոսության հետ մեկտեղ, զբաղված էր գիտահետազողական գործունեությամբ մոտավորապես 100 գիտական աշխատանքի և 10 գրքի հեղինակ է։ Նրա անունը կապված է երկրի նորագույն պատմության բազում կարևոր իրադարձությունների հետ։ Մարիկա Լորթքիփանիձեի անունը արձանագրված է ԱՄՆ-ի կենսագրական բառարանի մեջ, վերնագրով՝ «Ով ով է»։ Ամերիկայի կենսագրության ինստիտուտը նրան 20 տարի առաջ առանձնահատուկ մարդու կոչում տվեց, այս նույն ինստիտուտը, Քեմբրիջի միջազգային կենսագրության կենտրոնի հետ միասին, հայտի պատմաբանին 20-րդ դարի հռչակավոր կնոջ անվանում տվեց։

Հեղինակներ՝ Գենո Օսիղմաշվիլի, Նանա Հակոբյան