Վրացական «Շինդիսի» ֆիլմը հայտնվել է «Սանտա Բարբարայի» կինոփառատոնի մրցանակային ֆիլմերի ցուցակում
«Շինդիսի» ֆիլմը հայտնվել է Ամերիկայի հեղինակավոր և լայնամասշտաբ միջազգային «Սանտա Բարբարա» կինոփառատոնի մրցանակային ֆիլմերի ցուցակում:
Փառատոնը անց է կացվելու 2020 թվականի հունվարի 15-ից 25-ը:
Այս տարի մրցատյանի անդամներն ու պատվավոր հյուրերը կլինեն՝ Մարտին Սկորսեզեն, Բրեդ Փիթը, Լաուրա Դերնը և Ռենե Զելվեգերը, որոնց նախատեսվում է մրցանակ փոխանցել`կինոյի զարգացման գործում իրենց առանձնահատուկ ներդրման համար:
Բացի այդ, «Շինդիսին» 2020 թվականին կցուցադրվի՝ Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և Չինաստանում: