Վրացական պատվիրակության այցը Բրյուսել ունի ուղիղ քաղաքական և տնտեսական օգուտ. Էկա Բեսելիա
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիայի հայտարարությամբ, հասարակությունը պետք է ծանոթանա գնահատման փաստաթղթերի հետ, որտեղ եվրոպական կառույցներում Վրաստանը ստացել է բարձր գնահատական:
Էկա Բեսելիան արձագանքում է վրացական պատվիրակության Բրյուսել կատարած այցին և նշում, որ երկրի համար այս նշանակալից այցը ունի ուղիղ քաղաքական և տնտեսական օգուտ:
«Այս ձևաչափում Վրաստանի համար առաջարկը եզակի է և առանձնահատուկ պետք է ընդգծել հենց այն ճանաչումը, որը մի քանի օրվա ընթացքում լսում ենք եվրախորհրդարանայիններից, որ Վրաստանը օրինակելի երկիր է և ձգտում է դեպի եվրոպական ընտանիք: Առանձին հարցեր ունեին ժողովրդական կուսակցության անդամները, որոնք կապ ունեն «ազգային շարժման» հետ»,-հայտարարել է Բեսելիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan