Վրացական կողմը շարունակում է ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ և գործարկվել են միջազգային բոլոր մեխանիզմները, որպեսզի շատ արագ ազատ արձակվի Վրաստանի քաղաքացին
Վրացական կողմը շարունակում է ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ և գործարկվել են միջազգային բոլոր մեխանիզմները, որպեսզի շատ արագ ազատ արձակվի Վրաստանի քաղաքացին

Առաջին հերթին, պետք է նշվի, որ օկուպացնող ռեժիմի կողմից առևանգված, անօրեն ձերբակալված, Վրաստանի վիրավոր քաղաքացի Զազա Գախելաձեի դեմ քրեական գործ հարուցելը և «մեղադրանք ներկայացնելը» հերթական սադրանք է օկուպացնող ռեժիմի կողմից,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հասարակության հետ հարաբերության դեպարտամենտի ղեկավար Մարի Նարչեմաշվիլին:

Ինչպես նշել է Մարի Նարչեմաշվիլին, վրացական կողմը շարունակում է ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ և գործարկվել են միջազգային բոլոր մեխանիզմները, որպեսզի շատ արագ ազատ արձակվի Վրաստանի քաղաքացին:

«Ինչպես հայտնի է, գործարկվել է թեժ գիծ, որն այս դեպքում տեղեկության փոխանակման աղբյուրներից մեկն է: Ինչպես նաև, աշխատում են, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետում հաջողվի անցկացնել միջադեպերի և կանխարգելման մեխանիզմի խմբի հանդիպումը, որտեղ կխոսվեն և կքննարկվեն բոլոր այն միջադեպերը, որոնք տեղի են ունեցել օկուպացնող գոտու մոտ»,- հայտարարել է Մարի Նարչեմաշվիլին:

Զազա Գախելաձեին օկուպացնող ռեժիմը ձերբակալել էր հուլիսի 11-ին, Սխվիլո բերդի հարակից տարածքում: