Վրացական կողմը չի քննարկում Ռուսաստանից թռիչքների սուբսիդացումը
Վրացական կողմը չի քննարկում Ռուսաստանից թռիչքների սուբսիդացումը
Ռուսաստանից թռիչքների սուբսիդացում չենք քննարկում,- այս մասին  լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, Վրաստանի համար սուբսիդիաների ձևերը պետք է լինեն շահավետ և զբոսաշրջության զարգացման համար ընդունելի:

«Չվերթների սուբսիդավորելու մասով հիմնական ուղղությունները Քութաիսիի օդանավակայանից էին: Այսօր մենք մոտ 50 ուղղություն ունենք Եվրոպայի հետ, որտեղից կատարվում են ուղիղ չվերթեր: Ուղիղ չվերթները ամենաարդյունավետն են և արագ գործիքը, որ  առավելագույնս մեծացնենք զբոսաշրջիկների քանակը: Իհարկ է մենք այդ գործիքը կօգտագործենք նաև ապագայում: Վրաստանի համար սուբսիդիաների ձևերը պետք է լինեն շահավետ և զբոսաշրջության զարգացման համար ընդունելի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: