«Վրացական քայլերթ - ազգային շարժում» կուսակցությունը «Ազգային շարժման» գրասենյակի մոտ անցկացրել է բողոքի ցույց
«Վրացական քայլերթ - ազգային շարժում» կուսակցությունը «Ազգային շարժման» գրասենյակի մոտ անցկացրել է բողոքի ցույց

«Վրացական քայլերթ – ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիում, «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի մոտ անցկացրել է բողոքի ցույց:

Ցույցին պաստառներով գնացած անձինք հայտարարել են, որ Միխեիլ Սաակաշվիլին վաճառել է Դավիթ Գարեջին և Վրաստանի նախկին նախագահը չպետք է մնա անպատիժ:

Նրա խոսքով, «Ազգային շարժումը» չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ «Վրացական քայլերթը» նրանց քարոզարշավ վարելու հնարավորություն չի տա:

Բացի այդ, «Վրացական քայլերթը» երկուշաբթի օրից «Ազգային շարժման» դեմ բողոքի ցույցեր սկսելու մասին է հայտարարում:

«Երկուշաբթի օրից կսկսվեն բողոքի ցույցեր դավաճան Սաակաշվիլուն, Վաշաձեին, Բոկերիային պատժելու պահանջով՝ հայրենիքի դավաճանության համար: Կսկսվի նաև քարոզարշավ, որ «Ազգային շարժում» դավաճան կուսակցությունը դուրս մնա ընտրություններից, քանի որ տարածքներ և սրբություններ օտարացնող և վաճառող կուսակցույունը բարոյական իրավունք չունի մասնակցել ընտրություններին: Վերջ, մենք այլևս չենք շարունակում համակեցությունը և ոչ ոքի իրավունք չենք տա, մարդասպանի, սրիկաների, հող վաճառողների և մարդկանց բռնաբարողների հետ համակեցության մեջ լինենք, սա հանցանք է: Ողջ Վրաստանի մասշտաբով կսկսվեն ծայրահեղական բողոքի ցույցեր»,- հայտարարել է «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն: