Վրացական հայտնի «Դաթա Թութաշխիա» վեպը հրատարակվելու է գերմաներեն լեզվով
Ճաբուա Ամիրեջիբիի հայտնի «Դաթա Թութաշխիա» վեպը մոտ ապագայում հասանելի կլինի նաև գերմանալեզու ընթեցողի համար: Վրացերեն գրքի ազգային կենտրոնի տեղեկությամբ, հանրահայտ վրացական գիրքը գերմաներեն հրատարակվելու է Alfred Kröner Verlag-ի կողմից:
Արդեն սկսված է գրքի թարգմանության աշխատանքը, որն իրականացնում է Կրիստիանե Լիխտենֆելդը:
Վրացական հայտնի «Դաթա Թութաշխիա» վեպն ստեղծվել է 20-րդ դարի վերջին: Գլխավոր հերոսն է Դաթա Թութաշխիան, ով դառնում է ավազակ և տարիների ընթացքում հետապնդվում թագավորի ժանդարմերիայի կողմից: Նրա հորեղբոր տղան՝ Մուշնի Զարանդիան անում է այլ ընտրություն, նա դառնում է ժանդարմերիայի բարձրպաշտոնյա: Վեպում գործողությունը զարգանում է այս երկու մարդու բարդ հարաբերությունների շուրջ: Սյուժեն հիմնված է սուր իրավիճակների վրա և վերաբերում է բազմազգության խնդրին: