«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդ - Դիփ Սթեյթը կկործանի Եվրամիությունը, կամ Եվրամիությունը ուժ կգտնի խուսափելու նրա ազդեցությունից Այսօր Եվրախորհրդարանին լուրջ վերաբերվել
Այսօր ընդունված բանաձեւին ի պատասխան՝ ցանկանում ենք հայտարարել, որ կա՛մ «Դիփ Սթեյթը» կկործանի Եվրամիությունը, կա՛մ Եվրամիությունը ուժ կգտնի ինչ-որ կերպ խուսափել «Դիփ Սթեյթի» ազդեցությունից,- այս մասին ասվում է «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի հայտարարության մեջ։
Նրանց կարծիքով, ցավոք, այսօր բացարձակապես անհնար է լուրջ վերաբերվել Եվրախորհրդարանին։
«Մենք կցանկանայինք պատասխանել այսօր Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին ընդդեմ Վրաստանի եւ վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարության։
Դեռևս 2023 թվականի մարտի 26-ին Միացյալ Նահանգների ապագա նախագահ Դոնալդ Թրամփը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Սա վճռական պայքար է։ Կամ Դիփ Սթեյթը կկործանի Ամերիկան, կամ մենք պետք է կործանենք այն»:
Նախագահ ընտրվելուց ի վեր Դոնալդ Թրամփը ակտիվորեն մասնակցել է այս վճռորոշ ճակատամարտին, և մենք նրան հաջողություն ենք մաղթում ոչնչացնելու գործում։
Մեր կողմից, ի պատասխան այսօր ընդունված բանաձեւի, ցանկանում ենք հայտարարել, որ կա՛մ «Դիփ Սթեյթը» կկործանի Եվրամիությունը, կա՛մ Եվրամիությունը ուժ կգտնի ինչ-որ կերպ խուսափել նրա ազդեցությունից։
Ինչպես նախագահ Թրամփին հաղթանակ ենք մաղթում նրա դեմ պայքարում, այնպես էլ Եվրոպային ցանկանում ենք, որ նրանք խուսափեն դրա վնասակար ազդեցությունից: Մենք այս պայքարում կանգնելու ենք հայրենասեր եվրոպացիների կողքին։
Ցանկանում ենք հանրությանը հիշեցնել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի երեկվա հայտարարությունը. «Եվրոպական կառույցներին չի կարելի լուրջ վերաբերվել»։
«Մեր կարծիքով, ցավոք, այսօր բացարձակապես անհնար է լուրջ վերաբերվել Եվրախորհրդարանին»,- ասված է «Վրացական երազանք» քաղխորհրդի հայտարարության մեջ։