«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստ
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում այս պահին անցկացվում է մեծամասնության նիստ: Գոյություն ունեցող տեղեկությամբ, հանդիպումը գլխավորում է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Ինչպես լրագրողներին հայտնել է պատգամավոր Սիմոն Նոզաձեն, նրա տեղեկությամբ, հանդիպման թեման լինելու է դատավորների հարցը:
Սիմոն Նոզաձեն չի բացառում, որ հանդիպմանը քննարկեն նաև անձնական կյանքը պատկերող գաղտնի տեսագրությունների գործը:
Մեծամասնության հանդիպումն սկսվել է 11:00-ին: