«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայանալու է մեծամասնության նիստ
Համամասնական ընտրակարգին անցնելու հարցի վերաբերյալ, այսօր «վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայանալու է մեծամասնության նիստ:
Հանդիպմանը հավանաբար կմասնակցի կուսակցության նախագահ՝ Բիձինա Իվանիշվիլին:
Իշխող խմբի անդամների խոսքով, պատգամավորների հետ խորհրդակցությունների նպատակը նրանց համոզելն է, որ համամասնական համակարգին անցնելու կլինի խելամիտ:
«Կարծում եմ, որ այս աշխատանքը բերելու է իր արդյունքը և մենք կունենանք կայացած դիրքորոշում: Ինձ համար, որպես մեծամասնության առաջնորդի, առանձնահատուկ նշանակություն ունի, որ պահպանվի թիմային միասնությունը: Կարծում եմ, բոլորի տրամադրվածությունը նույնն է, և ես դրանում վստահ եմ»,- ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին:
Վրաստանի խորհրդարանն համամասնական ընտրական կարգին անցնելու կապակցությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններին առաջին ընթերցմամբ քվեարկելու է այսօր: