«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստ
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստ:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, Բեքա Դավիթուլիանիի հայտարարությամբ, ընթացիկ քաղաքական հարցերի հետ մեկտեղ, նիստում քննարկվելու են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող կազմակերպչական հարցեր:
Դավիթուլիանիի խոսքով, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով է լինելու «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուն:
«Մենք կքննարկենք նախընտրական հարցերը, ընթացիկ քաղաքական գործընթացները: Դեռ չեք իմանա, թե ով կլինի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն, բայց ի վերջո դժվար պարզելու չի լինի: Դուք դա կհասկանաք, երբ ժամանակը կգա: Այսօր չեք իմանա», – հայտարարել է Դավիթուլիանին: