«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում անցկացվելու է մեծամասնության նիստ
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում այսօր անցկացվելու է խորհրդարանական մեծամասնության նիստ: Նիստը նախատեսված է 11:00-ին:
Մեծամասնության նիստին քննարկելու են համամասնական ընտրական համակարգի առնչությամբ նախաձեռնությունը խորհրդարանում տապալելուց հետո զարգացած իրադարձությունները:
Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, համամասնական ընտրական համակարգին անցնելը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն էր և նրա ջանքերով գրվեց սահմանադրության մեջ, որ 2024 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:
Թալակվաձեի խոսքով, «Վրացական երազանքի» նախաձեռնությունն էր համամասնական ընտրական համակարգին անցնելը 2020 թվականից, որին քվեարկության ժամանակ պատգամավորների որոշ մասը չաջակցեց: