«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի է ունեցել Լաշա Չխարտիշվիլիին աջակցող ցույց
«Իրավապաշտպանների միության» և լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ անց են կացրել Լաշա Չխարտիշվիլիին աջակցող ցույց:
Ցուցարարները գրասենյակի մոտ խորհրդանշական ձևով բերել են 41 հատիկ լոբի և նետել են օդ:
«Լաշա Չխարտիշվիլին ձերբակալվել է մի քանի հատիկ լոբի օդ նետելու համար: Մենք կարծում ենք, որ սա համաշխարհային մակարդակով արդարադատության աննախադեպ գործ է և անպայման կմտնի պատմության մեջ, որպես լոբիի գործ: Մարդու, ով ամբողջ կյանքը պայքարում է անարդարության դեմ, պաշտպանում մարդու իրավունքները, ձերբակալում են»,- ասել է իրավապաշտպան Նիկա Մեմանիշվիլին:
Ցուցարարները պահանջում են ազատել Լաշա Չխարտիշվիլիին:
«Լեյբորիստական» կուսակցության անդամ, Լաշա Չխարտիշվիլին ձերբակալվել էր նոյեմբերի 29-ին, հանրային գրադարանի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ: Նրան սահմանել են ութօրյա բանտարկություն: Լաշա Չխարտիշվիլին մեղադրվում է ոստիկանությանը չհնազանդվելու մեջ: