«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները անց են կացնում բողոքի ցույց
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները անց են կացնում բողոքի ցույց: Ցուցարարները կրել են պանդայի դիմակներ, ինչպես նաև իր հետ ունեցել են պանդայի պատկերով խաղալիքներ:
«Փոխիր» շարժման անդամների խոսքով, ցույցը կրում է խորհրդանշական բնույթ և ցանկանում են «Վրացական երազանքի» գրասենյակումում թողել պանդայի խաղալիք:
«Ֆեյսբուքը արգելափակել է «Վրացական երազանքի» պանդան, ուստի մենք ցանկանում ենք նրանց փոխանցել խորհրդանշական պանդան»,- ասել է ցուցարարներից մեկը:
«Վրացական երազանք»-ի գրասենյակի պահակախումբը թույլ չի տվել ցուցարարներին մուտք գործել շենք, որից հետո շարժման անդամները պանդայի խաղալիքը թողել են գրասենյակի մուտքի մոտ:
«Facebook» սոցիալական ցանցը իր հարթակից և «Instagram»-ից ջնջել է Վրաստանում բացված 418 էջ: Ըստ ֆեյսբուքի խոսքը վերաբերում է կեղծ հաշիվներին, խմբերին և էջերին, որոնք համակարգված փորձում էին թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:
Ֆեյսբուքում ասում են, որ իրենց կողմից իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ դրա ետևում կանգնած են եղել «Վրացական երազանքի» կողմից կառավարվող ուժերը և «Պանդա» գովազդային գործակալությունը: