«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ մի քանի անձ ձերբակալվել է վարչական իրավախախտման փաստով
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ քաղաքացիական ակտիվիստների ցույցի ընթացքում ձերբակալվել է չորս մարդ:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, բոլոր չորս անձինք ձերբակալվել են վարչական իրավախախտման փաստի առթիվ:
Ինչպես գերատեսչությունից հայտնել են առաջին ալիքին, ցուցարարները ձերբակալվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է անհնազանդություն՝ իրավապահ մարմնի աշխատակցի կամ պետական պաշտպանության հատուկ ծառայության աշխատակցի օրինական պահանջներին: