«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ընթացող ցույցին, ոստիկանությանը չհնազանդվելու և խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է վեց մարդ
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ընթացող ցույցին, ոստիկանությանը չհնազանդվելու և խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է վեց մարդ

«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ «Շարժում հանուն Վրաստանի» անդամները ցույց են անցկացնում, ձերբակալվել է վեց մարդ:

Ըստ պարեկային ոստիկանության վարչության, Մթածմինդա-Կրծանիսի բաժնի պետ Գոգա Մեմանիշվիլիի, հինգ քաղաքացի բերման է ենթարկվել իրավապահներին չհնազանդվելու, իսկ մեկը խուլիգանության համար:

«Վեց մարդ վարչական կարգով բերման է ենթարկվել: Հինգ մարդ ձերբակալվել է քրեական օրենսգրքի 173 հոդվածի հատկանիշներով, իսկ մեկը ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու համար: Վերջին ձերբակալվածը վիրավորում էր, հայհոյում և չէր հնազանդվում ոստիկանության օրինական պահանջին, որից հետո նրան բերման ենթարկեցին», – ասել է Գոգա Մեմանիշվիլին: