«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ընթացող ցույցին ձերբակալվել է երկու անձ
«Վրացական երազանքի» գրասենյակի դիմաց տեղի է ունենում անհնազանդության ցույց: Ցույցը անց է կացնում «Շարժում հանուն Վրաստանի» անդամները:
Հանրահավաքի ժամանակ ցուցարարները ավտոկայանատեղիի տարածքում գրառումներ էին կատարում, որի ընթացքում իրավիճակը սրվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Բացի այդ, ձերբակալման ընթացքում մեկ անձ կորցրել է գիտակցությունը:
Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանքի» կառավարման, տեղաշարժի կապակցությամբ սահմանափակման դեմ, ինչպես նաև պահանջում են աշխատանքից հեռացնել ՆԳ նախարարին: Այս պահին ակտիվիստները «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակից շարժվում են դեպի ՆԳ նախարարության շենք: