«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ արտահերթ ընտրությունների պահանջով ընթանում է բողոքի ցույց
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ այս րոպեներին ընթանում է կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, «Շարժում հանուն Վրաստանի» հասարակական կազմակերպությունը անց է կացնում բողոքի ցույց:
Նրանք կոչ են անում անց կացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Կարևոր չէ, թե ում կկոչեն վարչապետ, դա կլինի Գիորգի Գախարիան, Կոբախիձեն թե այլն: Սա անօրինական իշխանություններ են և անհրաժեշտ է անց կացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ վրաց ժողովուրդը իրական կամք կցուցաբերի, և երկիրը կվերադառնա զարգացման ճանապարհին: Այս պարոնները ուրախացնում են իրենց սրտի որդին, դա նշանակություն չունի երկրի և ժողովրդի համար», – հայտարարել է ցուցարար Ալբերտ Մերեբաշվիլին: