«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ անցկացվել է Գիորգի Ռուռուային սատարող բողոքի ցույց
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ անցկացվել է Գիորգի Ռուռուային սատարող բողոքի ցույց:
«Պաշտպանիր ընտրությունը» շարժման անդամները բողոքում են դատարանի այսօրվա որոշման դեմ և նախագահին կոչ անում, համաներում շնորհել Ռուռուային:
Թբիլիսիի քաղաքային դատարանը զենքն անօրեն գնելու-պահելու-կրելու մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ռուռուային ճանաչել է մեղավոր և սահմանել 4 տարվա կալանք: