«Վրացական երազանքի» առաջնորդները Ծալկայի շրջանի Իմերա գյուղում ուսումնասիրել են նորակառույց դպրոցը
«Վրացական երազանքի» առաջնորդները Ծալկայի շրջանի Իմերա գյուղում ուսումնասիրել են նորակառույց դպրոցը

«Վրացական երազանքի» առաջնորդները Ծալկայի մունիցիպալիտետի Իմերա գյուղում ուսումնասիրել են նորակառույց դպրոցը:

«Վրացական երազանքի» մամլո ծառայության փոխանցմամբ, Իմերա գյուղի նոր դպրոցի շինարարությունն սկսվել էր 2019 թվականին և կավարտվի սեպտեմբերին:

Նախագծով հաշվի են առնված ներքին և արտաքին տարածքներ, ինչպես նաև ժամանցային գոտիներ: Դպրոցը կառուցվում է արդի չափանիշներին համապատասխան և հարմարեցված կլինի սահմանափակ հնարավորություններով անձանց: Վրաստանի կառավարությունը շինարարությունը ֆինանսավորում է 1,2 միլիոն լարիով: