«Վրացական երազանքի» առաջնորդները Ծալկայի մունիցիպալիտետի Իմերա գյուղում ուսումնասիրել են նորակառույց դպրոցը:
«Վրացական երազանքի» մամլո ծառայության փոխանցմամբ, Իմերա գյուղի նոր դպրոցի շինարարությունն սկսվել էր 2019 թվականին և կավարտվի սեպտեմբերին:
Նախագծով հաշվի են առնված ներքին և արտաքին տարածքներ, ինչպես նաև ժամանցային գոտիներ: Դպրոցը կառուցվում է արդի չափանիշներին համապատասխան և հարմարեցված կլինի սահմանափակ հնարավորություններով անձանց: Վրաստանի կառավարությունը շինարարությունը ֆինանսավորում է 1,2 միլիոն լարիով: