«Վրացական երազանքի» առաջնորդները գտնվում էին Ալավերդիի վանքում
«Վրացական երազանքի» առաջնորդները գտնվում էին Ալավերդիի վանքում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կախա Կալաձեն, պաշտպանության նախարար, «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին և Թելավիի, Ախմետայի, Ղվարելիի և Լագոդեխիի ընտրատարածքուսմ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Իրակլի Քադագիշվիլին գտնվում էին Ալավերդիի վանքում:

«Վրացական երազանքի» մամլո ծառայության փոխանցմամբ, կառավարող թիմի առաջնորդները վանքի տարածքում ուսումնասիրել են «Թափլիկացի» մեղվաբուծական տնտեսությունը, որն արտադրում է մեղրամոմ, մեղվի կաթ և մեղր: Հյուրերին վանքում հյուրընկալել է ալավերդցի միտրոպոլիտ, հայր Դավիթը: