«Վրացական երազանքի» առաջնորդները երկուշաբթի Կախեթիում հանդիպելու են ընտրողների հետ և ներկայացնելու են մեծամասնական պատգամավորների թեկնածուներին
«Վրացական երազանքի» առաջնորդները երկուշաբթի Կախեթիում հանդիպելու են ընտրողների հետ և ներկայացնելու են մեծամասնական պատգամավորների թեկնածուներին

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումը սկսում է հանդիպումները տարածաշրջանների բնակչության հետ և մեծամասնական թեկնածուների ներկայացումը սկսում է Կախեթիից:

Ըստ կուսակցության մամուլի ծառայության, առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին, ժամը 11:00-ին, Թելավիում:

Իշխող կուսակցությունը Թելավիի բնակչությանը ներկայացնելու է Իրակլի Քադագիշվիլիին: Միջոցառմանը ներկա կլինեն, կուսակցության գլխավոր քարտուղար՝ Կախա Կալաձեն, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանքի» այլ ղեկավարներ:

Նույն օրը, ժամը 14:00-ին, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները հանդիպում կունենան Ախմետայի բնակչության հետ: