«Վրացական երազանքը» կրկնակի ընտրություններ կամ դրա հետ կապված որևէ տարբերակ չի քննարկում. Արչիլ Թալակվաձե
ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում իշխանությունների և անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման չորրորդ փուլից հետո, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» կրկնակի ընտրություններ կամ դրա հետ կապված որևէ տարբերակ չի քննարկում:
Թալակվաձեի խոսքով, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր չկան:
«Չնայած համավարակին, մեր մինչև երկու միլիոն համաքաղաքացիներ արդեն կատարել են իրենց ընտրությունը: Մենք ոչ մի հիմք չունենք կասկածի տակ դնելու նրանց ընտրությունը:
Ես ուզում եմ ձեզ մեկ անգամ ևս ասել, որ «Վրացական երազանքը» չի քննարկում կրկնակի ընտրություններ կամ դրա հետ կապված որևէ տարբերակ», – լրագրողներին ասել է Արչիլ Թալակվաձեն: