«Վրացական երազանքը» քայքայված է և այժմ փնտրում է քավության նոխազի. Նիկա Մելիա
Եթե որևէ բան ինձ կզարմացներ «վրացական երազանքից» էլ չեի սպասում: Մարդը հայհոյում է «վրացական երազանքին», Բիձինա Իվանիշվիլիին և պատասխան են պահանջում «ազգային շարժում» կուսակցության պատգամավորից,-այս մասին «ազգային շարժում» կուսակցության լիդեր Նիկա Մելիան, հայտարարել է Ռուսթավիի դատախազության մոտ, ուր գնացել էր Ազեր Սուլեյմանովի հետ միասին:
Նրա խոսքերով, Ազեր Սուլեյմանովը տուժած Էլչին Ալախվերդիևի հետ հանդիպել է թեյարանում և միայն մեկ հարց է տվել, ինչու է նա խոսում կուսակցության անունից:
Նիկա Մելիայի խոսքերով «վրացական երազանքը» քայքայված է և այժմ փնտրում է քավության նոխազի:
Գլխավոր դատախազության լրատվությամբ, Մառնեուլիում, քաղաքացի Էլչին Ալախվերդիևի նկատմամբ իրականացված ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովը, իսկ նույն քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսվել, «ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի, Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ «վրացական երազանքից» Ռամին Ալախվերդիևի և Մառնեուլիի քաղաքապետի բարեկամ՝ Է. Գ.-ի նկատմամբ:
Ազեր Սուլեյմանովը գտնվում է Ռուսթավիի դատախազությունում, որտեղ նրան ծանոթացնում են մեղադրանքի հետ: Դատախազությունը Ազեր Սուլեյմանովի նկատմամբ պահանջում է խափանման միջոց կիրառել գրավի դիմաց ազատումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan