«Վրացական երազանքը» բիզնեսի նկատմամբ ունի նույն մոտեցումը, ինչը ուներ «Միասնական ազգային շարժումը». Դավիթ Ճիճինաձե
«Վրացական երազանքը» բիզնեսի նկատմամբ ունի նույն մոտեցումը, ինչը ուներ «Միասնական ազգային շարժումը», – այս հայտարարությունը Խազարաձե-Ջափարիձեի գործի կապակցությամբ արել է անկախ պատգամավոր, Դավիթ Ճիճինաձեն:
Դավիթ Ճիճինաձեն գտնում է, որ գործը ունի քաղաքական ենթատեքստ:
«Վրացական երազանք»-ը երեկ չի եկել իշխանություն, և ոչ էլ երեկ են Ջափարիձեն և Խազարաձեն արել այդ գործը: Այս ամենը կատարվել է 11 տարի առաջ և 2012 թվականին «Վրացական երազանքը» կարող էր հաջողությամբ գործ հարուցել: Նույն դիրքորոշումներն էին նաև Իվանիշվիլիի նկատմամբ: Այնպես որ, ոչ մեկ չէր ասի, որ գործը քաղաքականացված է»,- հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն:
Նրա խոսքով, «Վրացական երազանքը» «Ազգային շարժումից» տարբերվում էր նրանով, որ բիզնեսը ազատ էր քաղաքական ճնշումից:
«Մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ին, տեսանք, որ ցուցարարների հանդեպ մեթոդները նույնն էին, ինչպես նաև նույնն են բիզնեսի հանդեպ»,-ասել է Ճիճինաձեն:
Դավիթ Ճիճինաձեի խոսքով, Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն չունեն քաղաքականության մասին գիտելիքներ:
Բացի այդ պատգամավորը մեկնաբանել է նաև «Տվ պիրվելիի» հարցը և նշել, որ այստեղ նույնպես տեսնում է քաղաքական հետաքրքրություններ: